armenpress.am Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպել է Թուրքիայից ժամանած պատվիրակությանը՝ քննարկելով երկկողմ ռազմական համագործակցության խորացման հարցերը։
Ապրիլի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելի գլխավորած պատվիրակության հետ։
Գլխավոր շտաբում կայացած հանդիպման ընթացքում Քերիմ Վելիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը շարունակաբար զարգանում է և կարևոր է այն առավել ընդլայնելը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում