shantnews.am Մինչև 2050 թվականը Չինաստանի քաղաքացիների յուրաքանչյուր տասից մեկը կարող է տառապել դեմենցիայով (թուլամտություն), որի հիմնական պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն է: Այս ֆոնին երկրի իշխանությունները սկսել են հիվանդության դեմ պայքարի արշավ, հաղորդում է South China Morning Post-ը:
Թերթը, հղում անելով նախկինում հրապարակված գիտական ուսումնասիրությանը, կանխատեսում է, որ մինչև 2050 թվականը Չինաստանի բնակիչների թիվը, որոնք տառապում են դեմենցիայի որևէ ձևով, կհասնի 115 միլիոնի:
Թերթը հաղորդում է, որ Չինաստանը մոբիլիզացնում է առաջատար գիտական հաստատություններին, խոշոր կենսատեխնոլոգիական ընկերություններին և փորձագետներին՝ հիվանդության բուժման մեթոդների մշակումը արագացնելու համար: Մարտի վերջին Պեկինում մեկնարկել է «Ալցհեյմերի հիվանդության բուժման համար նոր կենսաբանական դեղամիջոցներ մշակելու» ազգային նախագիծը: Դրա շրջանակներում Չինաստանը նախատեսում է մշակել Ալցհեյմերի հիվանդության բուժման համար նախատեսված չորս օրիգինալ դեղամիջոց։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում