IMG_3160

Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվեց | hetq.am

hetq.am «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել է։ Այդ խափանման միջոցն ընտրելու որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։

Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանի բակում լրագրողներին ասաց, որ իրավական առումով բացատրություն չունի, քանի որ այստեղ «գործի նյութ չկա»։

Ըստ Վարդևանյանի՝ վտանգավոր մարտավարություն է որդեգրել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ փաստացի քրեականացնելով նախընտրական ծրագրերի ներկայացումը։

Հիշեցնենք, որ 2026թ. ապրիլի 27-ին, ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։ Նա ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ այլ մանրամասներ հայտնի չեն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն