kandaz_hakakorupcion

Կանդազի գործով կաշառք ստանալու համար մեղադրվող Գեղամ Զաքարյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք | aravot.am

aravot.am Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատերազմի հերոս Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի գործով կաշառք ստանալու համար մեղադրվող Գեղամ Զաքարյանի կալանավորման վերաբերյալ միջնորդության քննությունը։

Փաստաբան Ռոման Երիցյանի տեղեկացմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանը որոշել է քննիչի միջնորդությունը բավարարել մասնակի եւ Գեղամ Զաքարյանի նկատմամբ կիրառել տնային կալանք՝ երկու ամիս ժամկետով՝ այդ ընթացքում սահմանափակելով նաեւ նրա շփվելու իրավունքը բոլոր անձանց հետ, բացառությամբ մերձավոր ազգականների։

«Դատարանի որոշումը դեռ չեմ ստացել, ստացել եմ միայն քաղվածքը, բայց միայն որոշման եզրափակիչ մասի ուսումնասիրությունը բավարար է դատարանի որոշումը որակելու որպես ակնհայտ անհիմն, ապօրինի եւ անօրինական։ Ինչո՞ւ, որովհետեւ դատարան է ներկայացվել մի այնպիսի միջնորդություն, որն առհասարակ պետք է մերժվեր հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»,- ասաց Ռոման Երիցյանը։

Շարունակությունը՝ սկզնբաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն