em_despan_28-04-2026

ԵՄ անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչներն այցելել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

ԵՄ անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության ղեկավար, Վասիլիս Մարագոսի ղեկավարությամբ, ապրիլի 28-ին այցելել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դիվանագետները ԿԸՀ են այցելել սեփական նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

«ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին և ներկայացրել ընտրական մարմինների նախապատրաստական աշխատանքները՝ ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ։

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով ընտրական գործընթացի դիտարկում իրականացնել։ ԿԸՀ-ն հյուրերին է փոխանցել ձեռնարկներ, որոնցով մանրամասն ներկայացվում է իրենց իրավունքները և պարտականությունները»,- նշվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն