ԲՀԿ-ն ամբողջացրել է իր նախընտրական ծրագիրը | azatutyun.am

ԲՀԿ-ն ամբողջացրել է իր նախընտրական ծրագիրը | azatutyun.am

azatutyun.am Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարեց, որ արդեն ամբողջացրել են իրենց նախընտրական ծրագիրը:

ԲՀԿ նախընտրական կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան»:

Ընտրություններից շուրջ մեկ ամիս առաջ, սակայն, դեռևս հայտնի չէ, թե ով է կուսակցության վարչապետի թեկնածուն:

«Շտապելու հարց չունենք, հարմար պահին կհնչեցնենք վարչապետի թեկնածուի անունը», – ասաց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

ԲՀԿ նախընտրական ծրագրի տասն առաջարկներից են՝ երաշխավորված խաղաղություն, մրցունակ տնտեսություն, արժանապատվություն, թոշակ, հանրային համերաշխություն, միասնական հայկական աշխարհ և այլն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն