azsjucvvr2rb8e58cf1zxwqr8fdzxql5qnipdo0z

«Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք ներնետված փաթեթներում հայտնաբերվել են մեծ թվով բջջային հեռախոսներ

Հայաստանի արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողն ապրիլի 28-ին,մ ժամը 04։35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս լսել է արտասովոր ձայներ։

Ինչպես հայտնում է քրեակատարողական ծառայությունը, ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողների կողմից կատարվել է տեղանքի զննություն և հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված, ներնետված 3 փաթեթ, որոնցում առկա է եղել 8 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն