l-0x66wh-800x467z-0-9825

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Էստոնիայի Ռիյգիկոգուի Սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ, Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անդո Կիվիբերգի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«Էստոնացի պատգամավորները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն