armenpress.am Մոլդովայի Հետախուզության և անվտանգության ծառայության (ՀԱԾ) երկու աշխատակիցներ, որոնք գերի էին պահվում Ռուսաստանում, ազատ են արձակվել Բելառուս-Լեհաստան սահմանին «5-ը 5-ի դիմաց» ձևաչափով փոխանակման ընթացքում և վերադարձվել Մոլդովայի իշխանություններին: Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և այլ գործընկեր պետություններին այս բարդ գործողությանը մասնակցելու համար։
Մոլդովայի նախագահի խոսքով՝ այս առնչությամբ գործողությունները սկսվել են մի քանի ամիս առաջ, համակարգվել են ՀԱԾ-ի կողմից և իրականացվել գործընկեր պետությունների հետ համատեղ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում