Բելառուսն ու Լեհաստանը 5-ը 5-ի դիմաց ձերբակալվածների փոխանակում են իրականացրել | factor.am

Բելառուսն ու Լեհաստանը 5-ը 5-ի դիմաց ձերբակալվածների փոխանակում են իրականացրել | factor.am

factor.am Բելառուսն ու Լեհաստանը ձերբակալվածների են փոխանակել՝ 5-ը 5-ի դիմաց սկզբունքով։ Մինսկի կողմից ազատ արձակվածների թվում է լրագրող Անջեյ Պոչոբուտը, հաղորդում է բելառուսական պետական BelTA-ն, գրում է Current time-ը։

«Գործողության արդյունքում տարբեր երկրների տասը քաղաքացիներ ազատ են արձակվել, նրանց հնարավորություն է տրվել վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։ Ազատ արձակվածների թվում են Բելառուսի քաղաքացիներ, որոնք կատարել են հատկապես կարևոր առաքելություններ մեր երկրի ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման շահերից ելնելով»,- ասվում է բելառուսական կողմի հայտարարության մեջ։

Պոչոբուտը ներառվել է փոխանակման ցուցակում, ենթադրաբար, Պոչոբուտի մոր և Անժելիկա Բորիսի անձնական խնդրանքով։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը լրագրողի հետ լուսանկար է հրապարակել X-ում։

Наша Нiва-ն հաղորդում է, որ Լեհաստանն ազատ է արձակել ռուս հնագետ Ալեքսանդր Բուտյագինին, որը Կիևի պահանջով ձերբակալվել էր Վարշավայում 2025 թվականի դեկտեմբերին: Լեհաստանի դատախազության տվյալներով՝ Ուկրաինայում նա կասկածվում է մշակութային ժառանգության օբյեկտի մասնակի ոչնչացման և 201,6 միլիոն գրիվնան (4,8 միլիոն դոլար) գերազանցող վնասի պատճառման մեջ:

Շարունակությունը՝ սկբզնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն