l-0x81wh-1920x1118z-0-4094-14

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում

ՆԳՆ-ից հայտնում են, որ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 30-ին ծառայություններ կմատուցվեն․

ժամը 10։00-16:00, Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

ժամը 10:00-16:00, Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն