factor.am Ջերմորեն ողջունում եմ Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի այսօրվա նիստը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Նա նշել է, որ «ԵՄ-ն լիովին աջակցում է տարածաշրջանում կապի հնարավորությունների զարգացման և հայ-թուրքական լիարժեք կարգավորման ուղղությամբ այս նոր կարևոր քայլին»։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: