16340_am_1

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին, ով ավարտում է իր աշխատանքային առաքելությունը Հայաստանում։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։

«Բարձր գնահատելով Արժույթի միջազգային հիմնադրամի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունը, ինչպես նաև երկրի մակրոտնտեսական կայունության պահպանմանն ու բարեփոխումների ուղղությամբ ցուցաբերած շարունակական աջակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ումանգ Ռավաթին՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած արդյունավետ և հետևողական գործընկերության համար։

Փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։

Նատալիա Նովտան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել մասնագիտական կարողությունները Հայաստան-ԱՄՀ արդյունավետ համագործակցության շարունակականությանը ծառայեցնելու իր պատրաստակամությունը։

Քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակի»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն