factor.am Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից հացահատիկ տեղափոխող երկրորդ նավի՝ Իսրայել ժամանումից հետո Ուկրաինան սկսել է պատրաստել այս սխեմայի հետ կապված ընկերությունների դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամ ալիքում, գրում է ՌԲԿ Ուկրաինան։
«Բոլոր նորմալ երկրներում գողացված ապրանքներ ձեռք բերելը գործողություն է, որը ենթադրում է իրավական պատասխանատվություն: Սա վերաբերում է, մասնավորապես, Ռուսաստանի կողմից գողացված հացահատիկին: Նման հացահատիկ տեղափոխող մեկ այլ նավ ժամանել է Իսրայելի նավահանգիստ և պատրաստվում է բեռնաթափվել»,- նշել է Զելենսկին։
Ըստ նրա՝ սա զուտ բիզնես չէ և չի կարող լինել․ Իսրայելի իշխանությունները չեն կարող տեղյակ չլինել, թե ինչ նավեր և ինչ բեռով են ժամանում երկրի նավահանգիստներ:
«Ռուսաստանը համակարգված կերպով առգրավում է հացահատիկը ժամանակավորապես օկուպացված ուկրաինական հողերից և կազմակերպում է այդ հացահատիկի արտահանումն օկուպանտների հետ կապված անձանց կողմից: Նման գործարքները խախտում են Իսրայելի պետության օրենքները»,- հավելել է Ուկրանայի ղեկավարը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում