l-0x68wh-800x466z-0-9825-1

ԱԺ-ում Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի անդամներին է ներկայացվել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի մանրամասները

ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Էդուարդ Աղաջանյանը և Մարիա Կարապետյանն ապրիլի 28-ին հանդիպել են Էստոնիայի Ռիյգիկոգուի Սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ, Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անդո Կիվիբերգի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արուսյակ Ջուլհակյանն արժևորել է Էստոնիա-Հայաստան համագործակցությունը, խորհրդարանական կապերը՝ դրանց խորացման հարցում կարևորելով բարեկամական խմբերի դերակատարությունն ու արդյունավետ աշխատանքը:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գործակցության ընդլայնմանը՝ ԱԺ պատգամավորները մանրամասներ են հայտնել եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ուղղությամբ իրականացվող գործընթացի վերաբերյալ:

Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի անդամները հյուրերին ներկայացրել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի մանրամասները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամը նշել է, որ երկկողմ հարաբերությունները ջերմ են ու բարեկամական: Անդո Կիվիբերգը կարևորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում և խաղաղության գործընթացում ձեռքբերումները: Ողջունելով հայկական կողմի եվրոպական ձգտումները՝ հյուրը նշել է, որ Էստոնիան պատրաստ է այդ գործընթացում աջակցել Հայաստանին՝ ներկայացնելու եվրաինտեգրման գործում իր երկրի փորձն ու անցած ճանապարհը:

Անդրադարձ է կատարվել հունիսին Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն