16339_am_1

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենին

Ապրիլի 28-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև մրցակցային և ներառական մասնավոր հատվածի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ճանապարհային ենթակառուցվածքների և ջրային համակարգերի արդիականացման, կանաչ տնտեսության անցման, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման ոլորտում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ երկխոսությունը՝ ուղղված ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրականացմանը և համագործակցության շրջանակի հետագա ընդլայնմանը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն