Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով ժամանել էր Հնդկաստանի Հանրապետություն։