mak

Ադրբեջանի դեմ հայց է ներկայացվել 5 իրավապաշտպանների կողմից | pastinfo.am

pastinfo.am Ադրբեջանի դեմ հայց է ներկայացվել ՄԱԿ-ի կամայական կալանքների վերաբերյալ աշխատանքային խմբին։ Այս մասին հայտնում է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ջոնաթան Շպանգենբերգը՝ ավելացնելով, որ  հայցը ներկայացվել է ապրիլի 24-ին։ Նրա փոխանցմամբ՝ հայցում պահանջ է ներկայացված, որպեսզի ՄԱԿ-ի աշխատանքային խումբը հայտարարի, որ Բաքվում հայ պատանդների կալանքը կամայական է, անարդար եւ պահանջի նրանց անհապաղ ազատ արձակումը, վնասների փոխհատուցումը։

Հայցում պահանջ կա նաև, որպեսզի ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեն հայ բանտարկյալներին Բաքվում։ Հայցը ստորագրվել է 5 անձի կողմից՝ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, Միջազգային դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, Իսպանիայից միջազգային ճանաչում ունեցող փաստաբան Մարտինես Խիմենեսը (ով հանդիսանում է Ժուլիան Ասանժի փաստաբանը), Լիոնից Մեգան Շուրոնը և Արգենտինայից Իրենե Մասսիմինոն։ Սա իրավական բավական կարևոր զարգացում է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն