774d9c46-03a8-4a98-9604-567abcbf270d_cx0_cy8_cw0_w1023_r1

Թրամփը հայտարարում է՝ Չարլզ Թագավորը համակարծիք է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Չարլզը չի մեկնաբանում | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Միացյալ Թագավորության Չարլզ Երրորդ Թագավորը համակարծիք է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։

«Չարլզը ինձ հետ ավելի համաձայն է, քան ես ինքս․ երբեք թույլ չենք տալու այդ հակառակորդին միջուկային զենք ունենալ», – ասել է Թրամփը՝ նախքան երկու առաջնորդների համատեղ պետական ընթրիքը։

ԱՄՆ պետական այցի շրջանակում Չարլզ Թագավորը նախօրեին ելույթ էր ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, սակայն չէր անդրադարձել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմին։

Միապետի դիրքորոշումը հստակեցնելու համար բրիտանական Reuters գործակալությունը Սպիտակ տուն և Բուքինգհեմյան պալատ է դիմել, սակայն պատասխան դեռ չկա։

Չարլզի պետական այցը Միացյալ Նահանգներ տեղի է ունենում երկու դաշնակիցների միջև լարվածության ֆոնին։ Վարչապետ Քիր Սթարմերի կառավարությունը հայտարարել է, որ չի ներքաշվի Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմական գործողություններում, ինչը դժգոհեցրել է Թրամփին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն