34011092_001600900_1440x900_80_0_1_3931982647a67ff8c7bcec8889a7253c-jpg

Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ Երևան է ժամանել ադրբեջանական պատվիրակություն

Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։

Ադրբեջանական պատվիրակությունը ղեկավարում է երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ հայտնում է ադրբեջանական Report-ը:

Նշենք, որ Մուստաֆաևը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի նախագահն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն