1lurer.am Հակակոռուպցիոն կոմիտեից «Լուրերին» հայտնել են, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։
«Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Լրատվամիջոցները գրում են՝ իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակը․ կան բերման ենթարկվածներ: