683481589_1455892083241403_3125072867267888221_n

Հայաստանի ու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին։

Նրա հետ զրույցում Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները նշել են, որ մեծագույն պատիվ և պատասխանատվություն է ստանձնել 2029 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնության հյուրընկալումը:

2 երկրների ֆուտբոլային գերատեսչությունների ղեկավարներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնել ՖԻՖԱ-ի ֆուտբոլային ընտանիքին՝ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ցուցաբերած նման բարձր վստահության համար: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց լիակատար պատրաստակամությունը՝ միավորելու ամբողջ ներուժն ու ջանքերը՝ կազմակերպելու բարձր մակարդակի ֆուտբոլային մրցաշար:

Արմեն Մելիքբեկյանը և Լևան Կոբիաշվիլին ընդգծել են, որ երկու երկրներն էլ վճռական են տրամադրված 2029 թվականի աշխարհի առաջնությունը վերածելու իսկական ֆուտբոլային տոնի, որը կառանձնանա իր բարձրակարգ կազմակերպվածությամբ և հյուրընկալության յուրահատուկ մթնոլորտով:

Ջաննի Ինֆանտինոյի հետ արդեն իսկ քննարկվել են առաջիկա քայլերը և համատեղ աշխատանքային օրակարգի մանրամասները՝ երաշխավորելու առաջնության անթերի ընթացքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն