factor.am Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որով երկարաձգվում է ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների որոշակի կատեգորիայի ժամանակավոր գտնվելու ժամկետը։ Այն վերաբերում է միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներին։
Համաձայն «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքի 5-րդ հոդվածի՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշել է՝ Անկախ Պետությունների Համագործակցության քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող պրոֆեսիոնալ վարորդներ են և Ռուսաստանի Դաշնություն են ժամանել առանց վիզայի, Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարաձգել մինչև ընդհանուր առմամբ 180 օր մեկ օրացուցային տարվա ընթացքում, եթե այդ օտարերկրյա քաղաքացիները սահմանված կարգով ներկայացնեն դիմում ՌԴ մուտք գործելու և ՌԴ-ում մնալու (բնակվելու) համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում