8c467ef1-6b33-4937-b288-762944732e04_w1023_r1

Հունգարիայի նոր ղեկավարը մեկնել է Բրյուսել | azatutyun.am

azatutyun.am Հունգարիայի նոր ղեկավար Պետեր Մադյարը մեկնել է Բրյուսել։ Սա նրա առաջին այցն է ԵՄ ղեկավարների հետ՝ ընտրություններում հաղթանակից հետո։

Եվրամիության առաջնորդները նրա հաղթանակը գնահատել էին որպես կարևոր շրջադարձ, որը վերջ դրեց Կրեմլին մոտ կանգնած Օրբանի 16-ամյա իշխանությանը։

«Հսկայական մանդատ, ուժեղ լիազորություն, մեծ պատասխանատվություն։ Մենք գիտենք, թե ինչ պետք է անենք՝ վերադարձնել ԵՄ այն ֆինանսավորումը, որի իրավունքն ունեն հունգարացիները», – գրել է Մադյարը սոցիալական ցանցերում՝ Բուդապեշտից մեկնելիս։

Թեև Մադյարը վարչապետ կդառնա միայն հաջորդ ամիս, նրա թիմը արդեն երկու փուլով բանակցություններ է անցկացրել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ փորձելով Հունգարիան վերադարձնել համագործակցության շրջանակ։

ԵՄ 27 անդամ երկրները անցյալ շաբաթ հաստատել են Ուկրաինային տրամադրվող խոշոր վարկը և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, որոնք Հունգարիան ամիսներ շարունակ արգելափակում էր։

Եվրոպացի գործընկերներն այժմ ցանկանում են, որ Մադյարը բացի ԵՄ այն միջոցները, որոնք նախատեսված են Ուկրաինային զինելու համար, և վերացնի Օրբանի վետոն, որը խոչընդոտում է Կիևի ԵՄ անդամակցության հաջորդ փուլին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն