Արդբեջանի փոխվարչապետին ուղեկցող ավտոշարասյունը դուրս է եկել Աղվերանի հյուրանոցի տարածքից։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի պատվիրակությունն Աղվերանի հյուրանոցներից մեկում է եղել: Տարածքը հսկվել է, հանդիպումն էլ փակ է եղել լրագրողների համար:
Ավելի ուշ տասից ավելի ավտոմեքենա է դուրս եկել հյուրանոցի տարածքից:
Մեքենաների մեծ մասը պետական համարանիշներով է եղել: Միայն Սամվել Ալեքանյանի հետ կապվող մեքենան է մասնավոր եղել:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը այսօր ժամանել է Հայաստան։