azatutyun.am Ֆրանսիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, ինչպես նաև Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը Փարիզում Հայաստանի Հանրապետության նոր դեսպանատան բացմանը երեկ չեն հրավիրվել: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ CCAF-ը, դժգոհություն է հայտնել արարողությանը մասնակցության հնարավորությունից նրանց զրկելու կապակցությամբ։
Խորհուրդը տարածած հայտարարությունում նշել է, որ նման քայլը հարցեր է առաջացնում Հայաստան-սփյուռք հարաբերությունների և Ֆրանսիայի հայկական համայնքի հետ երկխոսության տեսանկյունից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում