680245278_965078223154947_8781748524045794395_n

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Ապրիլի 29-ին, ժամը 10։39-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազ տեղափոխող կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Փամբակ գյուղի սկզբնամասում «Iveco» մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոմեքենայի բաքից առկա է վառելիքի արտահոսք։

Հրշեջ-փրկարարները հերթապահել են մինչ վերամբարձ կռունկի օգնությամբ բեռնատարի ուղղումը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրությունում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն