l-0x86wh-2048x1194z-03838-1777483344713-1540x_

Մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար | tert.am

tert.am Նոր դեսպանության բացումը միշտ ուրախալի է, քանի որ, նախևառաջ, այն վայր է, որն իրականացնում է կարևոր դիվանագիտական առաքելություններ՝ ներկայացնում պետությունը, պաշտպանում նրա քաղաքացիներին, երկխոսում ընդունող երկրի հետ, զարգացնում հարաբերությունները մարդկային գործունեության բոլոր ոլորտներում։ Այդ մասին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն:

«Սակայն դեսպանությունը դրանից շատ ավելին է․ այն կամուրջ է, կամուրջ երկու ազգերի, տարբեր հավաքական պատկերացումներով ձևավորված երկու ժողովուրդների միջև։ Սա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով, որտեղ կիսում ենք սեփական մշակույթն ու բացահայտում միմյանց մշակույթները։ Մի խոսքով՝ մի վայր, որտեղ միմյանց հասկանում են: Եվ տեսնելով ձեզ այս երեկո այստեղ հավաքված՝ այսքան բազմամարդ, ես վստահ եմ, որ դեսպանությունը, որը մենք միասին բացում ենք, կլինի Ֆրանսիայի և Հայաստանի միջև փոխանակումների կենսունակ և արգասաբեր կենտրոն»,- նշել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն