կառավ ընդհանուր նիստ

Կառավարությունը վավերացրեց Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը և այն ուղարկեց ՍԴ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենսդրական նախաձեռնությանը և այն կուղարկի Սահմանադրական դատարան Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։

Սահմանադրական դատարանի կողմից կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները ՀՀ սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ազգային ժողով:

Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունով առկա են ՀՀ համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով։

Իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի Կանոնադրությունը չի պարունակում ՀՀ օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ՀՀ-ն ստորագրել է 2026թ. հունվարի 22-ին, ԱՄՆ-ն՝ 2026թ. հունվարի 16-ին։

Ըստ հիմնավորման՝ Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում: Խաղաղության խորհուրդը ստանձնում է խաղաղության հաստատման այդ գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպի մշակումը և տարածումը՝ միջազգային իրավունքի համաձայն և Կանոնադրությամբ սահմանված կարգով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն