87740302_0016001066_1440x900_80_0_1_cd03d9f095006e9a6bc17cb431ad3c97-jpg

Հայաստանի և Անգոլայի պաշտոնյաները կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Հայաստանի և Անգոլայի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր կրող անձինք կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում նպատակահարմար համարեց Հայաստանի և Անգոլայի կառավարությունների միջև դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրումը:

Որոշման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի նախագիծը անգոլական կողմը Ռուսաստանում ՀՀ դեսպանության միջոցով մեր արտգործնախարարությանն է փոխանցել 2024թ. հոկտեմբերի 18–ին:

«Անգոլան քաղաքական և տնտեսական առումով հանդիսանում է Հարավային Աֆրիկայի տարածաշրջանի նշանակալի երկրներից մեկը: Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի աշխատանքային ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, ինչը կխթանի օրակարգի ձևավորմանը և հարաբերությունների աստիճանական ընդլայնմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Կառավարությունից նշում են, որ համաձայնագրի ստորագրումը բխում է գործադիր մարմնի` 2021–2026թթ. ծրագրի «Քայլեր են ձեռնարկվելու զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ» հոդվածից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն