armenpress.am Կառավարության հերթական նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 միլիարդ 59 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Հիմնավորման համաձայն՝ ծրագրերը միտված են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը։ Դրանք ներառում են փողոցների, այգիների և խաղահրապարակների բարեկարգում, համայնքային շենքերի, մշակութային օբյեկտների և մանկապարտեզների կառուցում և նորոգում, ինչպես նաև ջրամատակարարման, կոյուղու, ոռոգման համակարգերի, գազաֆիկացման և գիշերային լուսավորության ապահովման աշխատանքներ։