Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանցիների վերադարձի թեզը օրակարգ են բերում նրանք, ովքեր խոսում են արցախցիների վերադարձի մասին

Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանցիների վերադարձի թեզը օրակարգ են բերում նրանք, ովքեր խոսում են արցախցիների վերադարձի մասին

Արդեն ընդունել ենք նրանց, ում պետք է ընդունենք․ խոսքը [Լեռնային] Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների մասին է։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 300 ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելու վերաբերյալ թեզերին։

Ընդգծելով, որ իրենց քաղաքականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը «տնավորվի» Հայաստանում, Փաշինյանը պնդեց․ «Նրանք, ովքեր ծածանում են դրոշներ և խոսում են ԼՂ ժողովրդի վերադարձի մասին, նրանք են ուզում տեղ բացել նման խոսակցությունների համար։

Մեր քաղաքականության արդյունքում այդ տեղը փակվել է, նրանք ուզում են տեղ բացել»,- ասաց նա։

Նա վստահեցրեց՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները բանակցությունների ընթացքում չեն քննարկում տեղահանված հայերի և ադրբեջանցիների փոխադարձ վերադարձի հարցը:

«Ադրբեջանցիների վերադարձի հարց չենք քննարկել և չենք քննարկում, նաև չենք քննարկում Ղարաբաղի հայերի, Բաքվի հայերի վերադարձի հարց, մնացած տեղերի հայերի վերադարձի հարց: Երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա և մեկը մյուսին թեժացնում են»,- ասաց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն