cgxwkzrpeg379jzplq3nbfamdqi6cike9cow1o0s

Եթե իմ մասնակցությամբ միջոցառմանը որևէ պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման նրան կհեռացնեմ աշխատանքից. Փաշինյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարում իր մասնակցությամբ որևէ միջոցառման ընթացքում որևէ պաշտոնյայի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը:

Այս մասին Փաշինյանը հայտնեց ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե իր մասնակցությամբ միջոցառումներին վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդիկ են բերվում:

«Իմ մասնակցությամբ որևէ միջոցառման, եթե որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ: Եթե որևէ պաշտոնյա, վարչական ռեսուրսին ենթարկվելով, գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցել միջոցառումների, և  պատիժը կգործի նաև վարչական ռեսուրսի կիրառմամբ որևէ մեկին որևէ միջոցառման մասնակցելն արգելելու դեպքում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն