1e08b6f1-9038-4e28-31f4-08de3be37656_w1023_r1-1

Գերիների հարցը Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով ենք քննարկում. Փաշինյան | azatutyun.am

azatutyun.am «Գերիների հարցը Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով ենք քննարկում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին հարց ուղղվեց՝ Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպե՞ս է գերիների վերադարձի հետ կապված աշխատանքն արտացոլվելու եվրոպացի գործընկերների հետ, թե՞ այս հարցը բացառապես երկկողմ ձևաչափով է քննարկվում, վարչապետն արձագանքեց.

«Այլ ձևաչափ ես արդյունավետ չեմ համարում: Մեր փորձը ցույց է տվել, որ մյուս ձևաչափերով քննարկումները մեծ օգուտ չեն բերում, մեծ պոտենցիալ չունեն: Մենք. այո, երկկողմ ձևաչափով ենք քննարկում: Եվ որտեղ կտեսնենք արդյունավետության պոտենցիալ այլ ձևաչափով քննարկելու, չենք խուսափի նաև այդ ձևաչափով քննարկելուց»,- շեշտեց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն