8ab8c26e-c4a2-41b4-37c1-08de3be37656_w1023_r1-1

Հրադադարի ռուսական առաջարկը հստակեցման կարիք ունի․ Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am «Մայիսի 9-ին հրադադար հաստատելու ռուսական առաջարկը հստակեցման կարիք ունի»,- այսօր սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունները։

Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանի նախագահի հետ մեկուկես ժամ տևած հեռախոսային բանակցություններից հետո հայտարարել էր, որ Մոսկվան հանդես է եկել Հաղթանակի օրվա առթիվ կարճատև հրադադար հաստատելու առաջարկով։

«Մենք դեռ պետք է հասկանանք ինչի՞ն է միտված այս առաջարկը՝ Մոսկվայում կայանալիք շքերթի անվտանգության ապահովմանը, թե ավելի մեծ նպատակի»,- նշել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևի ցանկությունը «ոչ թե կարճատև այլ երկարաժամկետ հրադադարն է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն