Մոսկվան արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը | azatutyun.am

Մոսկվան արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանը արգելափակել է Հայաստանում արտարդրված «Ջերմուկ» հանքային ջրի ևս մեկ խմբաքանակի վաճառքն իր տարածքում։

Այս մասին հաղորդում է РБК գործակալությունը՝ Ռուսաստանի սպառողների պաշտպանության դաշնային գործակալությանը՝ Ռոսպոտրեբնադզորին վկայակոչելով։ Գերատեսչության պնդմամբ՝ երկրի տարածքում արգելվել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքն ու շրջանառությունը։ Որոշումն, ըստ ռուսաստանցի պաշտոնյաների, կայացվել է հանքային ջրի բաղադրության ստուգումների և դրանց արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների պատճառով։

Ավելի վաղ ռուսական կողմը արգելել էր 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը Ռուսաստանի տարածքում։ «Ջերմուկ Գրուպ»-ից առայժմ չեն արձագանքում ՌԴ-ում «Ջերմուկ»-ի վաճառքի արգելքին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն