arm.sputniknews.ru Հակակոռուպցիոն դատարան թույլ չտվեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն այցելի հոր գերեզման. նա կշարունակի մնալ տնային կալանքի տակ։
Կարապետյանի պաշտպանները դատարանին միջնորդել էին փոխել նրա խափանման միջոցը վարչական հսկողությամբ, որպեսզի կարողանա այցելել հոր գերեզմանին, քանի որ մայիսի 7–ին լրանում է նրա հոր մահվան մեկ տարին։
Հիշեցնենք՝ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։