factor.am Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված 5 անձանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտնել էր, որ իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընտրակաշառքի դեպք․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալների, քաղաքացիներին գումար են առաջարկել՝ ՀՀ Ազգային ժողով ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց, ինչի առթիվ հարուցվել է քրեական վարույթ և ձերբակալվել է հինգ անձ։