Հանրապետության հրապարակում մայիսի 1-ին նախատեսվող տոնական շքերթով պայմանավորված՝ մի շարք ճանապարհներ փակ կլինեն

Հանրապետության հրապարակում մայիսի 1-ին նախատեսվող տոնական շքերթով պայմանավորված՝ մի շարք ճանապարհներ փակ կլինեն

Երևանում Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում մայիսի 1-ին նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ մանրամասնելով, որ մայիսի 1-ին ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ։

Ժամը 14:00-ից Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք:

Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ ապրիլի 30-ի կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն