Armen-Mkrtchyan

Ոստիկանները արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկավորման պետական ծրագրից օգտվելու հնարավորություն կստանան | hetq.am

ԱԺ պաշտպանության  եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Աժ հաղորդմամբ, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ նախագծի նպատակն է բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը եւ ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ:

Նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել, որ ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:

Միաժամանակ, ՀՀ Կառավարությունը կլիազորվի՝ սահմանելու Համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը եւ պայմանները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է քննարկել հատուկ ընթացակարգով՝ ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն