snimok-ekrana-2026-04-30-v-20-27-24

Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 11-րդ վերանայման համաժողովի ընդհանուր քննարկմանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ վճռական հանձնառությունը պայմանագրին՝ ընդգծելով զինաթափման ջանքերը առաջ մղելու և միջուկային հակամարտության ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ շոշափելի քայլերի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը։

Նշվում է, որ պատվիրակությունը նաև ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կարևոր դերը միջուկային անվտանգությանը վերաբերող հարցերում միջազգային համագործակցությունը խթանելու գործում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն