armenpress.am Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Աստանայում ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ երկու կողմերը բարձր են գնահատել ռուս-ղազախական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ ներառյալ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համակարգումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումները։
Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել նաև Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Կոշերբաևի հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում