683714949_1275467711428812_9056904573078279608_n

Բուենոս Այրեսում բացվել է երկրորդ Թումո կենտրոնը

Ապրիլի 22-ին Բուենոս Այրեսի կրթության նախարարության հետ համագործակցությամբ բացվեց նոր Թումո կենտրոն Բուենոս Այրեսի Նունյեզ շրջանում։ Այս մասին հայտնում են «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ից։

«Նունյեզի կենտրոնի բացմանը ներկա էին Բուենոս Այրեսի Կրթության նախարար Մերսեդես Միգելը, քաղաքապետ Խորխե Մակրին, Թումո Բուենոս Այրեսի գործադիր տնօրեն Պեդրո Մոնեդան, ինչպես նաև Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, միջազգային ծրագրերի ղեկավար Քրիս Շահինյանը, Թումո ակադեմիայի և գործառնական գերազանցության ղեկավար Նարինե Դավթյանը, Գործառնությունների ղեկավար Անուշ Աբգարյանը։ Նրանց էին միացել նաև Թումոյի գլխամասի և տարբեր կենտրոնների ներկայացուցիչներ, որոնք ժամանել էին մասնակցելու նաև Թումոյի միջազգային համաժողովին:

Նունյեզի կենտրոնը, որ տեղակայված է Parque de Innovacion տեխնոլոգիական հանգույցում, նախատեսում է շաբաթական ընդունել մինչև 4.500 ուսանող։ Պատանիները կհմտանան եռաչափ մոդելավորման, խաղերի ստեղծման, գրաֆիկական դիզայնի, շարժական գրաֆիկայի, լուսանկարչության, ծրագրավորման, գեներատիվ AI-ի և կայքերի ստեղծման ոլորտներում։

Մինչև տարեվերջ կբացվի նաև Բուենոս Այրեսի երրորդ կենտրոնը Չակարիտա շրջանում։ Նոր կենտրոնի հավելումով Բուենոս Այրեսի Թումոյի ցանցը կկարողանա շաբաթական ընդունել ավելի քան 15.000 ուսանող»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն