685202351_1409086764594036_7230573258528688919_n

Ստորագրվել է Հայաստանի կառավարության և Պարենի կազմակերպության 2026–2030 թթ․ գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ապրիլի 30-ին ստորագրել են ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի 2026–2030 թթ․ Երկրի գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթը։ Այն սահմանում է առաջիկա հինգ տարիների համար համագործակցության ռազմավարական ուղղությունները։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Առաջնահերթ ուղղությունները ներառում են կայուն գյուղատնտեսության զարգացումը և դիմակայուն արժեքային շղթաների ձևավորումը, հողերի կոնսոլիդացիան և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, կլիմայական առումով խելամիտ գյուղատնտեսությունը և էկոհամակարգերի վերականգնումը, թվային վերափոխումը, աղետների ռիսկի նվազեցումը և կանխատեսողական գործողությունները և այլն։

«Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է Հայաստանի գյուղատնտեսական պարենային ոլորտի արդիականացման և գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին:

Այս համագործակցության միջոցով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու առավել դիմակայուն, մրցունակ և ներառական գյուղատնտեսական համակարգ, որը շոշափելի արդյունքներ կապահովի մեր գյուղական համայնքների համար»,- նշել է Գևորգ Պապոյանը:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն