16343_am_1

Կայացել է ՀՀ-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի նիստը

Կառավարությունում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի նիստը, որով մեկնարկ է տրել Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության 2026-2030 շրջանակի իրականացմանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

«Հանդիպման սկզբում փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով շրջանակային փաստաթղթի ներքո Կառավարության ու ՄԱԿ գրասենյակի ջանքերի համադրումը և համակարգված փոխգործակցությունը բոլոր մակարդակներում՝ միտված ռազմավարական բարեփոխումների իրականացմանը:

Ֆրանսուազ Ժակոբը ներկայացրել է 2025 թվականին ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացված աշխատանքների արդյունքները:

Նիստի արդյունքում հաստատվել են չորս արդյունքային խմբերի կազմերը, որոնք կշարունակեն աշխատանքները համապատասխան գերակայությունների ներքո՝ միտված ՀՀ-ՄԱԿ համագործակցության շրջանակներում թիրախային ծրագրերի իրականացմանը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն