673d7a61b54be673d7a61b54bf1732082273673d7a61b54bc673d7a61b54bd

Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ Եվրախորհրդարանի՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով

Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ Եվրախորհրդարանի՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով։

«Բանաձևում նշված կոչերը՝ հայ բնակիչների Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ, բացարձակապես անհիմն են, և միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին։ Հայ բնակիչները կամավոր լքել են տարածաշրջանը, և հակառակը պնդող հայտարարությունները սխալ են», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Երկրի ԱԳՆ-ն պնդում է, թե ռազմագերիներին ազատ արձակելու կոչերը նույնպես իրավաբանորեն անընդունելի են, քանի որ «Ադրբեջանը ազատ է արձակել բազմաթիվ գերիների, իսկ նրանք անձինք են, որոնք կատարել են մի շարք ծանր հանցագործություններ»։

«Մեղադրանքները «Մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման» վերաբերյալ հայտարարությունները լիովին անհիմն և անընդունելի էին»-, նշում է գերատեսչությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն