pastinfo.am Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, մերժել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործով լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ ՓԲԸ միջնորդությունը։
Հիշեցնենք, որ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել դատարան՝ վիճարկելով ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը։ Հայցվոր կողմի դիտարկմամբ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշումները` լիցենզիան հետ կանչելու և ժամանակավոր պետական կառավարիչ նշանակելու մասին, ընդունվել են առանց համապատասխան փաստական հիմքերի և գործի հանգամանքների սխալ մեկնաբանմամբ: Վարչական դատարանը մերժել էր հայցը։
Հայցվոր կողմը, սակայն, միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով լրացուցիչ վճիռ կայացնել, քանի որ դատարանը վճռի պատճառաբանական մասում հստակ արձանագրել է, որ այդ չորս կետերի մասով ՀԾԿՀ-ն ոչ իրավաչափ է գործել, բայց վճռի եզրափակիչ մասում նման բան չկա, առանց դրան անդրադարձի նշվել է, թե հայցը ենթակա է մերժման։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում