95120955_0015001000_1440x900_80_0_1_95896c8e140d285d8a53a675f4bfc0c5-jpg

Գևորգ Պապոյանը «Ջերմուկի» հետ կապված որևէ խնդիր չի տեսնում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ջերմուկի» հետ կապված որևէ խնդիր չի տեսնում։ Այս մասին նա Հանրապետության հրապարակում ասաց լրագրողների հետ զրույցում։

Լրագրողի հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնու՞մ է, Պապոյանն ասաց, որ չի տեսնում։

«Նորմալ ա, բոլոր հարցերն էլ կլուծվեն, էդպիսի հարցե՞ր ենք լուծել։ Ես ինքս հավատացած եմ, որ «Ջերմուկը» բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Կասկած չունեմ, որ հարցը լուծվել է, մենք շարունակելու են տասնյակ, միլիոն հատով «Ջերմուկ» արտահանել»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը։ Ըստ ռուսական կողմի՝ որոշումը կայացվել է հանքային ջրի բաղադրության ստուգումների և դրանց արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հետևանքով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն