517461e6-d6db-496a-8364-3049f71b92c2_w1023_r1

Թրամփը չի բացառել Իտալիայից և Իսպանիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հավանաբար» կքննարկի Իտալիայից և Իսպանիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը՝ քննադատելով ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին չաջակցելու համար։

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը պնդել է, թե Իտալիան «որևէ կերպ չի օգնել» Միացյալ Նահանգներին, իսկ Իսպանիային որակել է «բացարձակ սարսափելի»։ Նրա դժգոհության պատճառը, ըստ հաղորդումների, այն է, որ Մադրիդն ու Հռոմը թույլ չեն տվել Իրանի դեմ գործողություններին մասնակցող ամերիկյան ռազմական ինքնաթիռներին օգտագործել իրենց տարածքում գտնվող ռազմաբազաները։

Թրամփի այս հայտարարությունները հաջորդել են Գերմանիայից ամերիկյան զորքերի թվի հնարավոր կրճատման մասին ավելի վաղ հնչեցրած սպառնալիքներին։ Իսպանիան, Իտալիան և Գերմանիան քննադատել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն