armenpress.am Հայաստանում հեղուկ գազի հետ կապված խնդիրը մոտ օրերս էականորեն կլուծվի, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազ ներկրող մեքենաները մնացել էին Լարսի անցակետում՝ռուսական կողմում՝ եղանակային ոչ բարենպաստ պայմաններով պայմանավորված։
«Վրաստանի տարածքում հիմա կան բազմաթիվ հեղուկ գազով լցված մեքենաներ, որոնք գալիս են Հայաստան։ Դրանք այն մեքենաներ էին, որոնք մնացել էին ռռւսական կողմում, որովհետև ձյուն էր եկել և դրանք չէին կարողանում շարժվել։ Հիմա արդեն եղանակը լավ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մի քանի օր հետո իրավիճակը կբարելավվի, սակայն նախկին իրավիճակը չի լինի, քանի որ կա նաև Իրանի գործոնը, որտեղից Հայաստան հեղուկ գազ այս պահին չի մտնում՝ Մերձավոր Արևելքում հակամարտության մեկնարկից ի վեր։